Victoria’s Secret-ը ստեղծել է 10 միլիոն արժողությամբ կրծքկալ: Այն կցուցադրվի Victoria’s Secret-ի ամենամյա ցուցադրության ժամանակ՝ դեկտեմբերի 10-ին Նյու Յորքում:
Թանկարժեք ներքնազգեստը ստացել է Royal Fantasy Bra անվանումը: Այն բաղկացած է 4200 թանկարժեք քարերից՝ ադամանդներից, ռուբիններից և դեղին սադաֆներից: Կրծքկալի կենտրոնում 52 կարատ քաշով ռուբին է տեղադրված:
Կրծքկալի հետ որպես կոմպլեկտ տրվում է այն լրացնող գոտին: Զարդ-ներքնազգեստը ստեղծվել է Mouawad ոսկերչական տան կողմից: