Victoria’s Secret ներքնազգեստների ապրանքանիշը չեղյալ է հայտարարել իր ամենամյա նորաձևության ցուցադրության շոուն`հեռուստատեսության վարկանիշի նվազեցման և իրադարձության նկատմամբ քննադատության աճի պայմաններում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ցուցադրությունը մեկնարկել է 1995 թ. և ժամանակին մշակութային խոշոր իրադարձություն էր՝ ամեն տարի իր միլիոնավոր հետևորդներով հանդերձ:
Անցյալ տարի այն ունեցել է երբեմնի ամենացածր վարկանիշը և արժանացել բուռն քննադատությունների այն առումով, որ սեքսիստական է, հնացած ու ոչ բազմազան: