Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զգուշացում. ժողովուրդ, «Վայբեր»-ով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրույուններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով, Ֆեյսբուքում, Վոթզափով եւ այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք։ Ու ամեն դեպքում #ՄնաՏանը»: