Viber մեսենջերը վերջին ժամերին ամբողջ աշխարհում աշխատում է խափանումներով: Այս մասին հաղորդում են օգտատերերը` խնդիրը քննարկելով սոցցանցերում:
«Կներե՛ք, Viber-ը ժամանակավոր խնդիրներ ունի: Մենք աշխատում ենք այս խնդրի լուծման համար: Շնորհակալություն համբերության համար», — ասվում է Viber-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Viber-ը բջջային հավելված է, որը թույլ է տալիս կարճ հաղորդագրություններ ուղարկել և զանգեր կատարել մեկ օգտատերից մյուսին: Այն գործարկվել է 2010 թվականին և այսօր արդեն ունի 200 մլն բաժանորդ: