Nokia-ի նախկին դիզայներ Ֆրենկ Նուովոն, ով հիմնադրել է էլիտար Vertu խելախոսների արտադրությունը, սկսում է «խելացի» ժամացույցների արտադրություն MetaWatch ընկերության հետ համատեղ: Այս սարքը վաճառքի կհանի արդեն 2014 թվականի առաջին եռամսյակում:
MetaWatch ժամացույցների հետ համեմատ, նոր սարքն ունի ավելի լավ դիսփլեյ: Այլ տեղեկություն առայժմ չկա: Ընկերությունում միայն ասել են, որ ավանդական սարքերը կհամալրվեն խելախոսների գործիքներով:
Հիշեցնենք, որ Նուվոն Nokia ընկերության առաջընթացի հիմնական ջատագովներից է: Հենց նրա մշակած հեռախոսները 1990-ականների վերջին — 2000-ականների սկզբին ապահովել են ֆիննական ընկերության աննախադեպ վերելք: