տուն Քաղաքական Միջազգային Vertu-ն թողարկել է 8 հազար եվրո արժողությամբ նոր խելախոս

Vertu-ն թողարկել է 8 հազար եվրո արժողությամբ նոր խելախոս

149
0

vertu-signature-s-design-01

Vertu ընկերութոյւնը, որը մասնագիտացած է լյուքս դասի խելախոսների թողարկմամբ, ներկայացրել է Signature Touch նոր խելախոսը, որն արժե մոտ 8 հազար եվրո։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Vertu Signature Touch-ը կսկսի վաճառվել այս տարվա հուլիսից։ Նոր մոդելն ունի տիտանե կաղապար՝ կաշվե ներդիրներով, իսկ դիսփլեյը պատված է սուտակի ապակիով։ Ամրությամբ այն համեմատելի է ադամանդի հետ։ Խելախոսն ունի 13 մեգապիքսելանոց տեսախցիկ։ Նրա ակուստիկ համակարգը մշակված է Bang & Olufsen ընկերության հետ, իսկ ձայնի որակը համապատասխանում է Dolby Digital Plus ստանդարտին։ Մոդելն ունի նաև հատուկ կոճակ, որը թույլ է տալիս անմիջապես կապվել Vertu Concierge մենեջերի հետ։ Նախորդ մոդելում այս կոճակը բացակայում էր։

Դիսփլեյը 4.7 դյույմ է, Full HD։ Այն ունի չորս միջուկանի Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր 2.3 Գհց հաճախականությամբ և 64 ԳԳԲ հիշողությամբ։