տուն Լուրեր Վերսկսվեց Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը. ուղիղ

Վերսկսվեց Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը. ուղիղ

97
0

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում վերսկսվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի քննությունը։

Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Արմեն Գեւորգյանը  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):