տուն Լուրեր Վերջին օրերին ադրբեջանական կողմից արձակվել է ավելի քան 3000 կրակոց

Վերջին օրերին ադրբեջանական կողմից արձակվել է ավելի քան 3000 կրակոց

109
0

zinvor-sniper

Հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ։

Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: