տուն Լուրեր «Վերջին բնակիչը» լավագույնն է ճանաչվել Տորոնտոյի փառատոնում

«Վերջին բնակիչը» լավագույնն է ճանաչվել Տորոնտոյի փառատոնում

128
0

5aa1be3420a8311daf712ec741db064b-563x375

Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Տորոնտոյի Pomegranate Film Festival 2017-ի ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-19-ին:

«Ֆիլմն արդեն ներկայացվել է տարբեր փառատոնների ժամանակ և աշխարհի տարբեր վայրերում, բայց ունենալ այսքան հայ հանդիսատես՝ արդեն ուրիշ զգացողություն է»,- ասել է ռեժիսորը՝ շնորհակալություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին և հանդիսատեսին բարձր գնահատականի համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆինլանդիայի Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնում (Scandinavian International Film Festival) «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաղթող էր ճանաչվել «Վերջին բնակիչը»: