տուն Լուրեր «Վերջին բնակիչը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ֆինլանդիայի փառատոնում

«Վերջին բնակիչը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ֆինլանդիայի փառատոնում

179
0

5aa1be3420a8311daf712ec741db064b

Ֆինլանդիայի Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնում (Scandinavian International Film Festival) «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը. այս մասին ասված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում:

Կինոփառատոնի մեկնարկը կազդարարվի հոկտեմբերի 25-ին, իսկ «Վերջին բնակիչը» կցուցադրվի հոկտեմբերի 28-ին՝ որպես կինոփառատոնի փակման ֆիլմ։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում:  Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, բացի հայ դերասաններից, հանդես են գալիս նաև նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։