«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նայում եմ Սերժ Սարգսյանի հարցազրույցն՝ Արտակ Ալեքսանյանի հետ։ Վերջին անգամ այսքան ծիծաղել էի՝ «Միստր Պիտկինը թշնամու թիկունքում» ֆիլմն առաջին անգամ նայելիս»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել էր ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը, տնտեսական խնդիրներին, խոսել թանկացումների մասին, պատասխանել՝ կշարունակի՞ մնալ քաղաքականության մեջ, թե՞ ոչ՝ հարցին: