«Իսլամական պետություն» խմբավորման կազմում կռվող շուրջ 100 թուրք գրոհային է սպանվել վերջին ամիսների ընթացքում։ Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքերով՝ այդ խմբավորմանը միացած թուրքերի թիվը կազմում է շուրջ 600։ Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայից արտաքսվել է 100 մարդ, իսկ 7 հազար հոգու արգելվել է մուտք գործել Թուրքիայի տարածք։
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարն ասել էր, որ Թուրքիայում ԻՊ-ի հետ կապերի համար ձերբակալվել է 2760 անձ, որոնցից 16-ը Թուրքիայի քաղաքացի են, իսկ 700-ը՝ Սիրիայի։