Հայաստանում կատարված ներդրումների մասին տեղեկատվություն կհրապարակվի մայիսի վերջին: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Եթե նայենք առաջնորդող ինդիկատորները, ամեն դեպքում 6,6 % տնտեսական ակտիվությունը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն: Այդ միտումը, բնականաբար, պահանջում է, որ ներդրումներ կատարվեն, և ամեն դեպքում վերջին ամիսներին պետք է որ ունեցած լինենք ներդրումների աշխուժացում»:
Մանրամասները՝ տեսանյութում: