տուն Լուրեր Վերջին ամիսների համեմատությամբ այսօր սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան նվազել է

Վերջին ամիսների համեմատությամբ այսօր սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան նվազել է

83
0

0BA0965A-552B-4B4B-9ACC-EE9417AF1D82_w1080_h608

Վերջին ամիսներին սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան նվազել է: Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հալէպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ փոխնախագահ Հայասա Թահմազյանը:

«Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը 2015 թ. մայիս ամսից մինչ օրս իրականացնում է «Փրկէ կեանք մը» ծրագիրը, որը Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս է տրամադրում Սիրիայում գտնվող այն հայերին, ովքեր դիմել են կազմակերպությանը` Հայաստան տեղափոխվելու: Այս ծրագրի շրջանակում արձանագրված արդյունքներից կարող ենք նշել, որ վերջին ամիսների համեմատությամբ այսօր նվազել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան:

2015 թվականից «Փրկէ կեանք մը» ծրագրով Հայաստան է եկել 382 սիրիահայ: «2015 թվականի հունիսի 26-ից մինչև 2017-ի փետրվարի 10-ը «Փրկէ կեանք մը» ծրագրով 382 սիրիահայի համար գնվել են մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմսեր դեպի Հայաստան: 371 սիրիահայ արդեն Հայաստանում է և կառուցում է իր ապագան մայր հայրենիքում, իսկ մյուս անձինք Հայաստան կժամանեն 2017 թ. փետրվար ամսվա ընթացքում»,-նշեց Հայասա Թահմազյանը։

Նա նաև հավելեց, որ ծրագրի շրջանակներում Հայաստան եկած սիրիահայերի մեջ եղել են մարդիկ, ովքեր այստեղից մեկնել են ուրիշ երկիր. «Ինչպես գիտեք, Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստան գտան մեծաթիվ սիրիահայեր։ Անշուշտ, եղան անձինք, ովքեր Հայաստանում որոշակի ժամանակ մնալուց հետո որոշում կայացրեցին տեղափոխվել այլ երկրներ»: