տուն Լուրեր Վերջին 125 տարում Դաշնակցության կողմից ավելի կրեատիվ բան չենք տեսել

Վերջին 125 տարում Դաշնակցության կողմից ավելի կրեատիվ բան չենք տեսել

121
0

«Կառավարությունում համարում են, որ մեր ժողովուրդը պատրաստ է թանկացման բեռը կրել, և դա նորմալ է»: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա հիշեցրեց, որ ուրբաթ օրը՝ հունվարի 19-ին, իրենք թանկացումների դեմ երթ էին հրավիրել, հաջորդ երթն էլ լինելու է փետրվարի 5-ին: «Այս ամբողջ ժամանակն օգտագործելու ենք՝ խոսելու գնաճի մասին»,-նկատեց Գորգիսյանը:

Նա հավելեց նաև, որ հանգստյան օրերին գազը, բենզինը և դիզվառելիքը կրկին գնաճ ապրեցին: «Տպավորություն ունեմ, որ մեր իշխանության ներսում շատերը կտրվել են իրականությունից, թե չէ ասել, որ գնաճը նորմալ է` հնարավոր չէ: Միանշանակ, ադեկվատ չեն այդպիսի գնահատականները»,- ավելացրեց  «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Ելքի» պատգամավորները նաև տեղեկացրին, որ վաղը կայանալիք խորհրդարանական լսումներին, որ կրկին գնաճի վերաբերյալ է, մասնակցելու են: «Ջախջախելու ենք բոլոր հնարածին փաստարկները»,- նկատեց Գորգիսյանը:

Նրանք նշեցին, որ հաջորդ ակցիան փետրվարի 5-ին են նշանակել, քանի որ այդ ժամանակ արդեն մարդիկ ստացած կլինեն հունվարի աշխատավարձերը, որոնք ավելի քիչ են լինելու: Նրանք հույս հայտնեցին, որ այս ակցիան ավելի մարդաշատ կլինի:

Անդրադառնալով Աղվան Վարդանյանի այն պնդմանը, թե «Ջորի» բռթելը ամենակրեատիվ մտածողությունը չէր, Գեւորգ Գորգիսյանն արձագանքեց, թե վերջին 125 տարում Դաշնակցության կողմից ավելի կրեատիվ բան չեն տեսել:

Փայլակ Ֆահրադյան