տուն Հասարակություն Իրավական Վերաքննիչ դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանքը

Վերաքննիչ դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանքը

138
0

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր տեղի ունեցած նիստում որոշել է բավարարել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի բողոքը։ Ըստ այդմ, վերաքննիչ դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, վերացրել է կալանքը և գործը ուղարկվում է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Տեղեկացնում է Aysor.am-ը։

«Մենք դեռ չենք ստացել դատարանի որոշումը, բայց կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է Երևանի առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տված պաշտպանական իրավունքի տոտալ խախտումներին։ Վահագն Հարությունյանի կալանքի մասին հարցը առաջին ատյանի դատարանը նորից է քննելու»,- ասել է Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Փաստաբանը նաև ներկայացրել է, որ Վահագն Հարությունյանի պաշտպանությունը բազմաթիվ խախտումների է հանդիպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ է տվել իրավունքի բազմաթիվ խախտումներ։

Պողոսյանի խոսքով, առանց Հարությունյանի պաշտպանի, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դեկտեմբերի 30-ին քննարկել է Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին ՀՔԾ-ի միջնորդությունը, այն դեպքում, երբ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հետախուզման մեջ գտնվող անձի կալանքի միջնորդությունը պետք է քննել նրա պաշտպանի ներկայությամբ։

Փաստաբանը նշել է, որ Արտուշ Գաբրիելյանի գործողությունների ու կեղծիքը բացահայտելու համար դիմելու են իրավապահ մարմիններին։

«Վահագն Հարությունյանն ասաց, թե ինքը տեղեկացված է, որ մի շարք քրեական գործերով հանցագործների Արտուշ Գաբրիելյանը ակնհայտ մեղմ պատիժներ է նշանակել և, որպեսզի Գաբրիելյանի գործողությունները քննարկման առարկա չդառնան ՀՔԾ-ում, նա կարծես վարձահատույց է լինում ՀՔԾ-ին՝ ապօրինի որոշումներ կայացնելու համար։ Այս առումով, Վահագն Հարությունյանն ասում է, որ ակնհայտ փաստերի է տիրապետում»,- շեշտել է փաստաբանը։