ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հրապարակեց դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ ՀՀ դատախազության բողոքի մասով։ Դատավորը որոշեց այն մերժել։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7-ին որոշում էր կայացրել և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։
Դատախազությունը, սակայն համարում էր, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։