«Շատ բան կա ասելու, բայց առաջին կարևոր բանը, որ պետք է ասենք մեր Վենետիկի գործընկերներին, դա այն է, որ իրենց «թեթև» ձեռքով հրապարակ մտավ այն արգելքը, ըստ որի, մենք չենք կարող քվեարկած անձանց ցուցակները հրապարակել»,- այս մասին այսօր Վենետիկի փորձագետների հետ հանդիպումից առաջ, լրագրողներ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Պարոն Ռուստամյանն ասաց` Սահմանադրական դատարանն էլ հղում է անում Վենետիկի հանձնաժողովին, եւ իրենք միջազգային փորձագետների հետ հանդիպման ընթացքում կճշտեն` վերջիններս շարունակո՞ւմ են պնդել իրենց տեսակետը, թե՞ ոչ:
Հարցին` եթե իրենք կփոխեն մոտեցումը, ՀՅԴ-ն կպնդի՞, որ փոփոխվի, Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք վաղուց ենք դա պնդում, մեր տեսակետից չենք հրաժարվում, վաղուց այդ տեսակետը պաշտպանողներից ենք եղել»:
Մանրամասները` տեսանյութում: