Վենեսուելայում մեկ ամսվա ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 35-ի, 717 մարդ վիրավորվել է. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի դատախազության մամուլի ծառայությունը:
Ամենամեծ թվով մարդիկ զոհվել են Կարակասում՝ 18 ցուցարար: Զոհերի թվում կան 4 դեռահաս և 1 ոստիկան:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կարակասում անկարգությունների և թալանի հետևանքով զոհվել է 12 մարդ: