Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում անկարգությունների և թալանի հետևանքով զոհվել է 12 մարդ. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վենեսուելայի գլխավոր դատախազությունը:
Եվս 7 մարդ վնասվածքներ է ստացել։
Թալանը սկսվել է Պարոկիա դել Վալիե շրջանում հինգշաբթի ուշ երեկոյան և շարունակվել ամբողջ գիշեր։ Այդ իրադարձությունները տեղի են ունեցել ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներից հետո, որոնց ընթացքում 2 օրում սպանվել էր 4 մարդ։