Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել ԱՄՆ, որպեսզի պաշտպանի իր երկրի պատիվը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Բոլոր դիվանագիտական ալիքներով մենք նախագահ Օբամայից պահանջում ենք, որպեսզի նա հրաժարվի անբարոյական այն պնդումից, թե Վենեսուելան սպառնալիք է Միացյալ Նահանգներին», — ասել է Մադուրոն։ Նրա խոսքերով՝ Վաշինգտոնում կարող է տեղի ունենալ մի միջոցառում, որը նվիրված կլինի այս խնդրին, և որին ինքն էլ կարող է ներկա լինել։ Առաջիկա իրադարձության մանրամասները նա չի ներկայացրել։