Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի խորհրդարանի խոսնակի դեմ կազմակերպվել է մահափորձ։ Այս մասին գրում է Venezuela Al Dia-ն։
Նման հայտարարություն է արել Մադուրոն մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված է եղել Ազգային ասամբլեայի պատգամավոր Ռոբերտ Սեռայի սպանությանը։
Նախագահի խոսքերով՝ Կաբելյոյի դեմ մահափորձը կատարվել է հոկտեմբերի 4-ին։ Մադուրոն նշել է, որ Սեռայի մահից մի քանի ամիս առաջ դիպուկահարը փորձել է սպանել Վենեսուելայի կրթության նախարար Հոքտոր Ռոդրիգեսին։