Վերջին կես տարում Վենեսուելայի մայրաքաղաքի «Կարիկուաո» կենդանաբանական այգում սովից սատկել է մոտ 50 կենդանի` Korrespondent-ի հաղորդմամբ հայտնել է Կենդանաբանական այգիների աշխատակիցների արհմիության ղեկավար Մարլեն Սիֆոնտեսը:
Նրա խոսքով՝ որոշ կենդանիներ սատկելուց առաջ երկու շաբաթ ապրել են առանց սննդի։ Առյուծների ու վագրերի սննդակարգում մսի սղության պատճառով հավելել են մանգո և դդում։ Վենեսուելայի իշխանությունները հերքում են սովից կենդանիներից սատկելու փաստը։
Երկրի այլ քաղաքներում կենդանաբանական այգիներն ավելի վատ վիճակում են։ Աշխատակիցները տեղի ձեռնարկատերերից միս և մրգեր են խնդրում կենդանիների համար։
Վենեսուելան հայտնվել է ծանր տնտեսական ճգնաժամի մեջ, ինչն առաջացել է նավթի գների անկման հետևանքով։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին տնտեսական ամուլ քաղաքականություն վարելու մեջ։
Բնակչությանը չեն բավականացնում առաջին անհրաժեշտության ապրանքները։ Հուլիսի սկզբին մոտ 500 վենեսուելացի կին հատել է Կոլումբիայի հետ սահմանը` սննդամթերք ձեռք բերելու համար: