տուն Հասարակություն «VEGA» և «SONY». գործընկերությունն օրեցօր ամրապնդվում և նոր թափ է ստանում

«VEGA» և «SONY». գործընկերությունն օրեցօր ամրապնդվում և նոր թափ է ստանում

746
0

Նոյեմբերի 22-ին կայացավ էլեկտրոնիկա արտադրող՝ աշխարհի առաջատարներից մեկի՝ ճապոնական հսկա «SONY» ընկերության պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան:
«SONY» ընկերության տարածաշրջանային տնօրեն Շինիչի Միուրան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները հանդիպում ունեցան «ՎԵԳԱ» ընկերության մարքեթինգի և զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանի հետ:

«Մեգամոլ Արմենիա»  առևտրի կենտրոնում գտնվող «ՎԵԳԱ» հիպերմարկետում շրջայց կատարելու ընթացքում հյուրերը ավելի հանգամանալից ծանոթացան «SONY» պաշտոնական տաղավարների աշխատակիցների հետ և այնտեղ ցուցադրված ապրանքային ցանկին, հատկապես՝ «SONY» բրենդը կրող ժամանակակից մոդելներին ու վերջին նորույթներին:
«ՎԵԳԱ» և «SONY» ընկերությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր հարցեր՝ շեշտը դնելով գործընկերության շրջանակներն ընդլայնելու, համագործակցության զարգացումներն ապահովելու, առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վրա:
«ՎԵԳԱ»-ն «SONY» ընկերության կողմից արժանացավ բարձր գնահատականի հայաստանյան շուկայում «SONY» բրենդի առաջխաղացման ուղղությամբ կատարած աշխատանքների համար:


«ՎԵԳԱ» ընկերությունը «SONY»-ի ամենախոշոր պաշտոնական գործընկերն է Հայաստանում:

«SONY» բրենդի էլեկտրոնիկայի ամենալայն տեսականին ներկայացված է «Վեգա» հիպերմարկետներում և խանութ-սրահներում:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ եղանակներով՝
vega.am կայքով եւ Վեգա ֆեյսբուքյան  էջով:
Տեղեկատու հեռ.՝ (060) 68-88-88