Հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում տեղի է ունեցել RusDocFilmFest ռուսալեզու փաստավավերագրական կինոյի X փառատոնը:
Տատյանա Դանիլյանցի ռուս-հայկական արտադրության «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական-երաժշտական ֆիլմն արժանացել է «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակի:
Ֆիլմում Երևանի մասին պատմում են դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, Armenian Navy Band-ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը, երգահան և երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ջազմեն Լևոն Մալխասյանը, երգահան, թառի վարպետ Միքայել Ոսկանյանը և երգիչ Ֆորշը: