տուն Հասարակություն Բժիշկ Վե՛ր կաց և քայլի՛ր

Վե՛ր կաց և քայլի՛ր

190
0

2
«Դոյչ Մեդ» ընկերությունը, արդեն տևական ժամանակ համագործակցելով Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի Համալսարանական կլինիկայի հետ, առաջարկում է անցնել որակյալ հետազոտություն և բուժում կլինիկայի մաս կազմող Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ողնաշարի վիրաբուժության բաժանմունքում:
Ողնաշարի վիրաբուժությունը հանդիսանում է Ֆրայբուրգի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության համալսարանական կլինիկայի բարձր որակավորում ունեցող կառույցներից մեկը, որտեղ բուժվում են ողնաշարի դեգեներատիվ, բորբոքային, տրավմատիկ և ուռուցքային փոփոխություններով, ինչպես նաև ողնաշարի տարաբնույթ դեֆորմացիաներով` ցանկացած գենեզի սկոլիոզով և կիֆոզով տառապող հիվանդներ: Դրանց համար կիրառվում են ողնաշարի պարանոցային, կրծքավանդակային և գոտկային հատվածներին հասնելու բաց, պակաս ինվազիվ և միկրովիրաբուժական միջամտություններ դորսալ և վենտրալ դիրքերից: Հիվանդանոցն իր տրամադրության տակ ունի գերժամանակակից մեթոդներ ու բուժման կոնսերվատիվ, վիրաբուժական հնարավորություններ` ինչպիսիք են.
• միկրոսկոպիկ և բեռնաթափող վիրահատություններ (դեկոմպրեսիա) ճնշված նևրալ կառուցվածքներով հանդերձ ողնուղեղային նեղացած կանալի պարագայում (սպինալ ստենոզ, Claudicatio spinalis)
• ողնաշարի պարանոցային, կրծքավանդակային և գոտկային հատվածների միջողային սկավառակների միկրովիրաբուժություն
• ողնաշարի անշարժացում պրոցեդուրա (սպոնդիլոդեզ) անկայունության դեպքերում, սպոնդիլոլիսթեզ (ողերի սահում)և հետնուկլեոտոմիական համախտանիշ
• ողնաշարի բնական ֆունկցիայի վերականգնումը հնարավոր է դարձնում նաև միջողային արհեստական սկավառակի կիրառումը: Միջողային սկավառակի դեգեներատիվ հիվանդության ժամանակ փոխպատվաստվում է սկավառակի պրոթեզ ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածներում:
• ողնաշարի դեֆորմացիաների ուղղում (սկոլիոզ)
• ողնաշարի օստեոպորոզային կոտրվածքներ, վերտեբրոպլաստիկա և կիֆոպլաստիկա (օստեոպորոզի հետևանքով վնասված ողերի մարմինների կայնունացում` ոսկրային ցեմենտի օգնությամբ)
• ողնաշարի ուռուցքների վիրահատական բուժում. սերտ համագործակցություն Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի Լյուդվիգ Հայլմայերի անվան ուռուցքաբանության կենտրոնի հետ
• ողնաշարի վնասվածքներ վիրահատական վենտրալ և դորսալ մեթոդներով: