Նվազագույնը 8 մարդ է զոհվել փետրվարի 5-ի լույս գիշերը Փարիզի հարավ-արևմուտքում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով: 31 մարդ տուժել է, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն:
Ինչպես հայտարարել է Փարիզի կառավարության ներկայացուցիչ Էմանուել Գրեգուարը, բոլոր զոհվածներն ապրել են այրվող շենքում: Կրակը բռնկվել է վերին հարկերում և արագ տարածվել ամբողջ շենքում:
Առայժմ հրշեջներին չի հաջողվում հասնել վերջին՝ ութերորդ հարկ, որտեղ դեռ մոլեգնում է կրակը: Պահպանվում է ծածկերի փլուզման վտանգը: