Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնի հրաժարականի հարցը ներառված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` Էդգար Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: