Hetq.am-ը գրում է.
Վայոց ձորի մարզի մարզպետարանը հուլիսի 29-ին դիմել է վարչական դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Գլաձոր համայնքի բնակիչների այդ պահանջով համայնքի ղեկավարին և ավագանուն դիմել էին 2019թ. ապրիլի 19-ին:
Որոշման ընդունումից հետո Վայոց ձորի մարզպետը մայիսի 16-ին գրություն էր ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ և անվավեր ճանաչել ավագանու հիշատակված որոշումը:
Ըստ մարզպետի գրության՝ հանրագիրը ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն պետք է վերադարձվեր հանրագիրը ներկայացնող անձին՝ պարզաբանելով, որ այն չի վերաբերում համայնքի ղեկավարի կամ ավագանու իրավասությանը:
Հիմքում դրել է «Հանրագրերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին, այն է՝ «եթե հանրագիրը կամ դրա մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրն ամբողջությամբ կամ մասամբ վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում