Շաբաթներ առաջ անդրադարձել էինք Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած սկանդալին: 7-ամյա աշակերտի մայրը պատմել էր, որ իր երեխայի դասընկերները զուգարանում կտրել են որդու թարթիչները, կպչուն ժապավենով կապել նրա բերանը եւ ծեծել երեխային: Araratnews.am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը հարցաքննել է դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, 7-ամյա երեխային ծեծած համադասարանցիներին: Ավելին՝ ոստիկանության աշխատակիցները եկել են դպրոց, հարցաքննել մյուս աշակերտներին, քանի որ դեպքից հետո առաջին դասարանցիները վախենում էին զուգարան գնալ: Ծեծի ենթարկված երեխան մինչ օրս դպրոց չի գալիս: Մայրը երեխային դպրոցից չի հանել եւ այլ դպրոց չի տեղափոխել: Դպրոցից մեզ տեղեկացրին՝ սպասում են ոստիկանության արձանագրությանը:
Իսկ ոստիկանությունը, հիշեցնենք, դեպքին անմիջապես ընթացք էր տվել: Araratnews.am-ն այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ հետաքննությունը շարունակվում է:
Սոնա Դավթյան