Սուրբ Պետրոսի տաճարի տակ գտնվող դամբարանում գերեզման են պատրաստում հաջորդ հանգուցյալ Պապի համար: Այս մասին գրում է La Stampa-ն:
Ըստ Inopressa-ի, առանց որեւէ մակագրության մարմարե դամբարանը վերջերս են տեղադրել Պապերի գերեզմանների շարքում: Վատիկանում նշում են, որ սա «խելամիտ» որոշում է:
Արդյունքում արտասովոր իրադրություն է ստեղծվել. 79-ամյա Ֆրանցիսկոս I-ից բացի, Վատիկանում է նաեւ Բենեդիկտոս XVI պապը, որն ապրիլին 89 տարեկան կդառնա: Երկուսն էլ, թվում է, հիվանդ տեսք չունեն: Սուրբ Պետրոսի ֆաբրիկայում, որը զբաղվում է տաճարի գործերով, նշում են «սովորական աշխատանքների» մասին:
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ դամբարանի պատրաստման մեջ որեւէ գաղտնիք թաքնված չէ: «Հարկավոր է նախապես պատրաստվել, որպեսզի Վատիկանյան այրերում առաջիկա տարիների համար տեղ լինի: Այնտեղ միայն մեկ ազատ մատուռ կա, եւ բավական իմաստուն որոշում էր հնարավոր այլ տարբերակներ դիտարկելը»,- նշել է հայր Ֆեդերիկո Լոմբարդինին: