«Այո»-ի կամ «Ոչ»-ի համար մարդկանց աշխատանքից ազատելն անթույլատրելի է, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ի պատասխան մեր հարցին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
«Վատ եմ զգում, չի կարելի նման բաներ, դա անթույլատրելի է»,- նշեց Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցից ընտրախախտումների դեմ պայքարելու համար հեռացվեց պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը:
Մանրամասները` տեսանյութում: