տուն Լուրեր Վաշինգտոնում հայերին ծեծած Էրդողանի թիկնապահներին սպառնում է 15 տարվա ազատազրկում

Վաշինգտոնում հայերին ծեծած Էրդողանի թիկնապահներին սպառնում է 15 տարվա ազատազրկում

128
0

6de40e886de585324585b225e7e3e250__1200x630

ԱՄՆ-ի Մեծ ժյուրին մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնախահներին` 2017-ի մայիսի 16-ին Վաշինգտոնում դեսպանի նստավայրի մոտ ցույց անցկացնող խաղաղ հայերին ու քրդերին ծեծի առնչությամբ:

«Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության ներկայացուցիչները զենքի կիրառմամբ հարձակում են իրականացրել և ոտքերով ինտենսիվ ծեծել բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցներին»,- երդվյալ ատենակալների կարծիքն է մեջբերում Washington Examiner-ը:

ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն` Էրդողանի թիկնապահներին սպառնում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում:

Բացի Էրդողանի թիկնապահներից, քրեական գործում ներգրավվել են նաև չորս մարդ` երկու կանադացի և երկու ամերիկացի: Առայժմ այս գործով ձերբակալված են երկու մեղադրյալ, որոնք սեպտեմբերի սկզբին կկանգնեն դատարանի առաջ: Մյուսները գտնվում են ազատության մեջ, քանի որ միջադեպից հետո նրանք Թուրքիայի նախագահի հետ հեռացել են ԱՄՆ-ի տարածքից: