Այսօր Վարշավայի «Նարոդովի» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստները անցկացրեցին երկկողմանի խաղ, աշխատեցին անկյունային և տուգանային հարվածների վրա:
Հիշեցնենք որ 2018թ. Աշխարհի գավաթի խաղարկության Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: