տուն Քաղաքական Միջազգային Վարշավան Ռուսաստանի դեսպանատնից 260 մլն ռուբլի է պահանջում

Վարշավան Ռուսաստանի դեսպանատնից 260 մլն ռուբլի է պահանջում

100
0

polshaՎարշավայի քաղաքապետը Ռուսաստանի դեսպանատնից գրեթե 260 մլն ռուբլի է պահանջում երկու շենքերի ոչ պայմանագրային օգտագործման համար։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ խոսքը անշարժ գույքի երկու օբյեկտներն առանց պայմանագրի գործածելու մասին է; Առաջին շենքի համար քաղաքապետը պահանջում է 144, իսկ երկրորդի համար՝123 մլն ռուբլի։

Ռուսաստանը Վարշավայում անշարժ գույքի մի քանի օբյեկտ է գործածում, դրանցից մի քանիսը Մոսկվայի սեփականությունն են, մի քանիսն էլ պայմանագրային հիմունքներով են գործածվում։ Սակայն Վարշավայում ու Գդանսկում շենքերի մի մասը, լեհական կողմի խոսքով, գործածվում է առանց որեւէ պայմանագրի։ Հենց դրանց համար էլ ներդրվում է վճարների համակարգը, որի խախտման դեպքում Լեհաստանը կարող է դատարան դիմել։

Հոկտեմբերի 10-ին Վարշավայի շրջանային դատարանը այս հարցով դատավարությունը հետաձգել է մինչեւ 2017-ի հունվար։ Դատավոր Պավել Պիժոն պարզաբանել է, որ հետաձգման պատճառը հայցը ու դրան կից հավելվածները պատասխանող կողմին հասցնելու ձեւերը քննարկելու անհրաժեշտությունն էր։