տուն Լուրեր Վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

Վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

90
0

3708778450e1f5ab07150b928b162475.thumb

Երեկ՝ հոկտեմեբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահամաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում՝ Հանրապետության փողոցում՝ «Տաշիր» պիցցայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վրաերթի ենթարկվածը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 72-ամյա Ռուբեն Մելքումյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը` նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հակտանիշներով:

Կայքի փոխանցմամբ`Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները պարզել են թե ինչ մակնիշի և համարանաիշի ավտոմեքենա է վրաերթ կատարել ու օպերատիվ քննչական խմբերը մեկնել են կասկածյալի բնակության հասցե և 1 ժամ անց Կոտայքի ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ 59-ամյա Ռուբեն Հակոբյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը Lexus մակնիշի 10 CZ 010 համարանիշի ավտոմեքենայով:

«Ոստիկաններն ու քննիչները կասկածներ ունեն, որ հնարավոր է վարորդը Ռ. Հակոբյանը չի եղել, ինչի համար էլ քննիչի կողմից կատարվելու են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչից հետո պարզ կլինի վարորդը Ռ. Հոկբյանն է եղել, թե ոչ»,– հայտնում է կայքը: