տուն Լուրեր Վարդգես Գասպարին խոչընդոտել է ՏԸՀ-ի աշխատանքները. քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

Վարդգես Գասպարին խոչընդոտել է ՏԸՀ-ի աշխատանքները. քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

72
0

HQC-320x228

2015 թվականի  դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Երևանի թիվ 9/15  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել այն մասին, որ թիվ 9/16   տեղամասի դիտորդ  Վարդգես Գասպարին  թիվ 9/15 տեղամասում պարբերաբար աղմկել է, հայհոյել, իր վարքագծով խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին և մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն։
Թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

 

Նախաքննությունը շարունակվում է: