Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Գյումրու ավագանու անդամ, ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորած Վարդեւան Գրիգորյանը, չի բացառվում` հաջորդ տարի կայանալիք ԱԺ ընտրություններում գլխավորի ԲՀԿ վարկանիշային ցուցակներից մեկը։ Վարդեւան Գրիգորյանը Araratnews.am-ի հետ զրույցում, ըստ էության, չհերքեց տեղեկությունը, ասելով, որ նման առաջարկ չի եղել: «Նման քննարկում չի եղել, քանի որ ես կուսակցության անդամ չեմ, ինձ որեւէ առաջարկություն չի արվել, եթե եղավ նման քննարկում, առաջարկություն` տեղյակ կպահեմ»,- ասաց Գրիգորյանը: Հարցին` լինելու դեպքում կհամաձայնի՞, պատասխանեց` նայած առաջարկությունն ինչ բնույթի կլինի:
Հիշեցնենք, որ Վարդեւան Գրիգորյանը նախկինում ԲՀԿ անդամ էր, սակայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո լքեց ԲՀԿ շարքերը: Գյումրիում այս տարի կայացած ՏԻՄ ընտրություններում Գրիգորյանը ամեն դեպքում համաձայնեց գլխավորել ԲՀԿ համամասնական ցուցակը: