տուն Լուրեր Վարդան Մինասյանը հավաքականից հեռանալու մասին. Շատերդ շատ բաներից տեղյակ չեք

Վարդան Մինասյանը հավաքականից հեռանալու մասին. Շատերդ շատ բաներից տեղյակ չեք

108
0

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի` «Արարատ»-«Արարատ-Արմենիա» խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նաև ազգային ընտրանուց հեռանալու մասին հարցին:

Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի ընտրության նախօրեին` սեպտեմբերի 21-ին, Վարդան Մինասյանը հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին.

«Սա շատ երկար խոսելու թեմա է:

Շատերդ շատ բաներից տեղյակ չեք և մեկնաբանություններ եք անում: Ես միայն մեկ բան եմ ասում՝ շատերդ շատ բաներից տեղյակ չեք»,- նշել է Վարդան Մինասյանն ու հավելել, որ հետաքրքրող բոլոր հարցերին ինքն ավելի ուշ կպատասխանի:

Նշենք` Վարդան Մինասյանը հոկտեմբերի մեկին է ստանձնել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Երևանյան ակումբը Մինասյանի օրոք մինչ օրս երկու հանդիպում է անցկացրել և երկու հաղթանակ տարել: Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» 5:0 հաշվով հաղթել է «Երևանին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ, իսկ այսօր` Հայաստանի առաջնության շրջանակում կայացած խաղում, նվազագույն հաշվով հաղթել է Երևանի «Արարատին»: