տուն Լուրեր Վարդան Այվազյանը դեմ չէ Մարուքյանի առաջարկին

Վարդան Այվազյանը դեմ չէ Մարուքյանի առաջարկին

137
0

Edmon

Այսօր ԱԺ-ում շարունակվում է սահմանամերձ շրջաններին հարկային արտոնություններ տալու մասին օրենքի քննարկումը: Զեկուցող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին հարցով դիմեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ուրեմն իրապես լավ նախաձեռնություն է: Իմ հարցը կապված է երաշխիքների հետ: Ինչ որ մի գործարար որոշում է ներդրում անել, օրինակ, Բերքաբեր գյուղում ու գործարան բացել: Որն է երաշխիքը, որ 2 տարի անց օրենքը չենք փոխի: Ես առաջարկում եմ, օրինակ, մինչև 2035 թվականը որոշել օրենքն անփոփոխ թողել: Օրինակները շատ են: Մարդիկ պետք է գարանտիա ունենան, որ առաջիկա 10 տարին չենք զրկի արտոնություններից»:

Պատասխանելով պատգամավորին՝ Այվազյանն ասաց.

«Շատ ողջունելի է Ձեր առաջարկը. եկեք գրենք, որ ներդրումների դեպքում մարդը 5 տարի կազատվի այս-այս հարկերից: Շատ լավ կլինի, եթե սա կապենք ներդրումների համակարգի հետ: Չկա այստեղ մեկ պատգամավոր, որ հստակ չհասկանա, թե սահմանամերձ գյուղեր ասելով ինչ ենք հասկանալու: Ես կառաջարկեմ Ձեզ եկեք ներդրումների համար այլ երաշխիքներ մտածենք»: