«Այս նախագիծն իրականում բավարարում է փոքր բիզնեսի պահանջներին»,- այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը: Խոսքը Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին է:
«Կային փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք վախենում էին փաստաթղթերի ձեռքբերումից, որպեսզի համադրելով՝ իրենց շրջանառությունը չգերազանցի ՓՄՁ համար թույլատրելին: Մենք ունենք մեծ թվով ապրանքային խմբեր, որոնց համար ինչքան էլ ստիպենք, նա չի կարող այդ փաստաթղթերը ձեռք բերել: Մենք հիմա սահմանում ենք խաղի կանոններ` մոտակա 3-5 տարվա համար»,- ասում է Ավագյանը:
Ասուլիսի մյուս բանախոս Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը գտնում է, որ օրենքի այս տարբերակը ամենահարմար լուծումն է:
«Իդեալական լուծումներ չեն լինում: Այնպիսի բարձր շեմ, որ մենք ենք սահմանել, քիչ տեղերում կա: ՓՄՁ-ին աջակցել է պետք, բայց ինքն էլ պետք է ուզի իրեն օգնել: Ես եղել եմ ջատագովներից մեկը, որ 5%-ից էլ շատ լինի, որպեսզի նրանք, ովքեր փախչում են փաստաթղթավորումից, ավելի թանկ գին վճարեն»,- ասաց պատգամավորը, ինչին ասուլիսի մյուս բանախոս Հակոբ Ավագյանը` ասելով, թե նման փոփոխությունները պետք է իրականացվեն դանդաղ:
Հակոբ Ավագյանն առաջարկում է շահութահարկը բարձրացնել սկզբում մինչև 3, հետո` 4, որից հետո 5 տոկոս: