«Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Ապա վարչապետն ուղղաթիռից դիտարկեց Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի նարկայացրած փաստարկներն ու մտահոգությունները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ հրապարակելով լուսանկար: