տուն Լուրեր Վարչապետն այցելել է «Տավուշ Տեքստիլ». ինչ խնդիրներ կան ընկերությունում

Վարչապետն այցելել է «Տավուշ Տեքստիլ». ինչ խնդիրներ կան ընկերությունում

89
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց «Տավուշ Տեքստիլ» ընկերություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ի  թղթակիցը, «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանի ուղեկցությամբ վարչապետը շրջեց ընկերության տարածքում, ծանոթացավ արտադրական հնարավորություններին, անցած ուղուն, ձեռքբերումներին: Սուրեն Երիցյանը վարչապետի հետ զրույցում խոսեց որակյալ կադրերի խնդրի մասին՝ նշելով, որ մասնագետների կարիք ունեն: Նա նշեց, որ Բերդում գործող ուսումնարանի հետ պայմանավորվածություն է եղել հաստոցներ, նյութեր տրամադրել մասնագետներ պատրաստելու համար, որպեսզի հետագայում գործարանում աշխատեն, սակայն, կարծես, սայլը տեղից չի շարժվում: Սուրեն Երիցյանի բարձրացրած հարցին անդրադարձավ վարչապետը:

«Դա շատ կարևոր հարց է: Ուսումնարանները պետք է սկսեն աշխատել: Մեր կրթական համակարգի պրոբլեմը որն է, ուսանողն ավարտում է, տեղ չկա, որ աշխատի: Հիմա պետք է կրթական համակարգն այն տրամաբանության մեջ դնել, որ պրակտիկայի հետ կապված լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: