տուն Լուրեր Վարչապետն այցելել է Մատաղիս և Թալիշ (տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետն այցելել է Մատաղիս և Թալիշ (տեսանյութ, լուսանկարներ)

188
0

20861958_742562465930866_1812681869188463209_o

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այցելել է Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններ, եղել Մատաղիս և Թալիշ համայնքներում:

Գործադիր իշխանությունների ղեկավարներն Ասկերանի և Մարտունու շրջաններում ծանոթացել են ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների և ծխախոտի դաշտերի մշակությանը: Վարչապետ Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ Արցախի կառավարությունը խրախուսում և աջակցում է բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր ցանկություն ունեն իրենց այգիներում տեղադրել այդ համակարգը:

Այնուհետև վարչապետներ Հարությունյանն ու Կարապետյանը ուղևորվել են Մարտակերտի շրջան, եղել Մատաղիս և Թալիշ համայնքներում: ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ՝ ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշում ընթացող շինարարական աշխատանքներին, ինչպես նաև տեղում քննարկել են համայնքի զարգացմանը վերաբերող մի շարք ծրագրեր:

«Թալիշի վերականգնման ծրագիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների հետևանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար և սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլևս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել է վարչապետ Հարությունյանը:

Ա. Հարությունյանը և Կ. Կարապետյանը Մատաղիսում այցելել են նորաբաց հանգստյան գոտի, որտեղ ծանոթացել են Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստի ու ժամանցի պայմաններին: