տուն Լուրեր Վարչապետի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

Վարչապետի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

98
0

առինջ մոլ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը վերաբերում էր «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցների խնդրին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշակի թվեր ներկայացրեց, ապա ասաց՝ գործադիր մարմինը պահանջում է առեւտրականներից ՀԴՄ կտրոն տալ: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ վարչապետի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. «Մարդիկ մոտենում են ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության ծառայության աշխատակցին, հարցնում, թե ինչ եք անում, աշխատակիցները միանգամից հեռանում են: Սա անթույլատրելի է: Ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմաններում: Մարդիկ չեն գալիս ԱԺ-ի շենքի մոտ ներկայանան ու հետ գնան»:

Միքայել Մելքումյանը հավաստի համարեց գործադիր մարմնի ղեկավարի այն հայտարարությունը, որ կա 745 անհատ ձեռներեց: «Անհատ ձեռներեցը նրա համար է, որ աշխատի, պարտադիր չէ, որ անհատ ձեռներեցն աշխատող ունենա: Ինչ վերաբերում է փաստաթղթավորմանը, «Նորֆորկ քոնսալթինգ» ընկերությունը անհատ ձեռներեցների պահեստն է, պետք է ընդհանուր քաղվածք տա առեւտրականներին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Սոնա Դավթյան