տուն Լուրեր Վարչապետը խոստանում է աջակցել վերամշակող ընկերություններին խաղողի մթերման հարցում

Վարչապետը խոստանում է աջակցել վերամշակող ընկերություններին խաղողի մթերման հարցում

74
0

Hovik-AbrahamyanԽաղողի մթերման խնդիրների լուծումը պահանջում է պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մոտեցումների կիրառում և ամենօրյա հետևողական աշխատանք: Կառավարությունը հնարավորությունների սահմանում կօժանդակի վերամշակող գործարաններին` լուծելու մթերքի իրացման հետ կապված խնդիրները:

Հոկտեմբերի 16-ին «Հայագրոֆորում» համաժողովի բացմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մի քանի անգամ նշվել է, որ այս տարի ունենք առատ բերք և արտահանման ու իրացման նվազում, որի հետևանքով վերամշակող գործարանները մթերման խնդիրների առաջ են կանգնել: Առատ բերքը չի մնալու դաշտում, մեր հնարավորությունների սահմանում օգնելու ենք վերամշակող գործարաններին` վճարման, իրացման հետ կապված խնդիրները լուծելու հարցում»,- լրագրող ների հետ զրույցում ասաց վարչապետը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին հավաստիացրեց, որ խաղողի մթերման գործընթացը, որոշակի բարդություններով հանդերձ, շարունակվում է: «Երաշխիքներ կան, որ առաջարկվող խաղողի ողջ բերքը կմթերվի»,- ասաց նախարարը:

Նա շնորհակալություն հայտնեց վերամշակող ընկերություններին իրավիճակը ճիշտ գնահատելու, խաղաղագործության ճյուղի և գյուղացու համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող մթերումների հարցին ըմբռնումով մոտենալու և ընդառաջելու համար: