տուն Լուրեր Վարչապետը ճաշել է Թուրքմենստանի նախագահի հետ

Վարչապետը ճաշել է Թուրքմենստանի նախագահի հետ

90
0

1503583737-0799

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: \Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների հարաբերությունների մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը:
Նշելով, որ տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտքեր են փոխանակել էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսություն, տրանսպորտի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունների շուրջ: