տուն Լուրեր Վարչապետը «նեղացել է»

Վարչապետը «նեղացել է»

78
0

hovikՈչ ոք իրավունք չունի արհամարհանքով արտահայտվել Հայաստանի կառավարության մասին։ Այս մասին մարտի 16-ին խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Կառավարությունը չի կարողացել ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ գազային բանակցությունների հարցը, եւ խնդիրն իր վրա է վերցրել նախագահ Սերժ Սարգսյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը։

«Ոչ ոք իրավունք չունի Կառավարությանը գնահատականներ տալ։ Մենք մեկ թիմ ենք եւ աշխատում ենք մեր կառավարության եւ ժողովրդի համար։ Եթե նախագահը օգնում է մեզ բանակցություններում, դա չի նշանակում, որ Կառավարությունը ապաշնորհ է։ Կառավարությունը շատ լավ է աշխատում եւ կաշխատի»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մինչեւ այս տարվա մարտի վերջը երկարաձգել էր Հայաստանի համար գազի ցածր գինը (հազար խմ-ի դիմաց 189 դոլարի փոխարեն՝ 165 դոլար) «Գազպրոմ Արմենիայի» վնասները փոխհատուցելու եւ Հայաստանում գազի սակագինը նախկին մակարդակում պահպանելու համար: