ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին գործընկերներին ներկայացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին: Գործադիրի ղեկավարը նորանշանակ նախարարին մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Հիշեցնենք` Լևոն Յոլյանը մինչ այդ Վերահսկիչ պալատի փոխնախագահն էր, իսկ այս պաշտոնում փոխարինեց արդեն նախկին նախարար Երվանդ Զախարյանին: