Հունվարի 23-26-ը Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի ամենամյա 48-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումին (World Economic Forum): Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից:
Ֆորումում վարչապետը ելույթով հանդես կգա եւ մի քանի հանդիպումներ կունենա: Թե ում հետ կհանդիպի Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը, մամուլի խոսնակն ասաց. «Հանդիպումները հաստատման փուլում են»:
Մեր հարցին՝ հայաստանյան պատվիրակության կազմում ովքե՞ր կլինեն, Արամ Արարատյանի խոսքով՝ պատվիրակության կազմը վերջնականապես հաստատված չէ, բայց այն մեծ չի լինի:
Սոնա Դավթյան